Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին          Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր       Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի    

13 մար 2021 15:35

Տեսանյութ.Շատ հնարավոր է, որ Փաշինյանը ինչ-որ մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով որպես ուսապարկ, հեռացել է

Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է և հեռացել: Այս մասին այսօր` մարտի 13-ին, ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական թևի անդամ Գերասիմ Վարդանյանը:


«Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է և ինչ-որ քաղաքացիական մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով որպես ուսապարկ, կամ չգիտեմ կարտոֆիլի պարկ, հեռացել է: Այս պահին այսպիսի տեղեկություններ կան, բայց հստակ չէ` էդ սողունը փախել է, հեռացել է, թե որպես ուսապարկ տեղավորվելով փորձել է ճողոպրել այստեղից»,-ասաց նա:


Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու էր ԱԳՆ դիվանագետի օրվանից 11 օր անց շնորհավորելու դիվանագետներին: Հայրենիքի փրկության շարժման անդամները հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ թույլ չտալու նրա մուտքը:


Նշենք, որ մինչ այս պահը Փաշինյանը չի մոտեցել շենքին: ԱԳՆ շենքի մոտ նաև մեծ թվով ոստիկաններ կան:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր