Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 23-ի համար       Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»    

15 մար 2021 10:15

Հայաստանը ՝ «օկուպանտ», իսկ Արցախը՝ Ադրբեջանական տարածք,գրում է․ Հեղինակավոր National Geographic հանդեսը

Mediaport-ը գրում է․ Հեղինակավոր National Geographic հանդեսն իր ինստագրամյան էջում հրապարակել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Խոդաֆերինի կամրջի նկարը և կից գրառման մեջ նշել.


«12-րդ դարին թվագրվող Խոդաֆերինի պատմական կամուրջը գտնվում է Ադրբեջանի Ջաբրայիլ շրջանում և կապում է Արաքս գետի երկու ափերն իրար՝ Իրան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Ջաբրայիլը Լեռնային Ղարաբաղը ջրջապատող ադրբեջանական 7 շրջաններից մեկն է, որը շուրջ 2 տասնամյակ օկուպացրել էր Հայաստանը, և վերջերս է ազատագրվել Ադրբեջանի կողմից»։


Հրապարակման մեջ ակնհայտ զգացվում է ադրբեջանական քարոզչության և պատվերի հետքը, և մինչ Հայաստանի խղճուկ և անկարող իշխանություններն, ամեն միջոց օգտագործելով, փորձում են պահել իրենց աթոռը, Ադրբեջանն առանց որևէ դիմադրության հանդիպելու՝ իր ռազմական հաղթանակն ամրապնդում է միջազգային պատմամշակութային ամենահեղինակավոր հարթակներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր