Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա          Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել       Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր    

15 մար 2021 15:17

Ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն համարվում,մենք բոլոր ռազմագերիներին հանձնել է

Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները եռակողմ պայմանավորվածության համաձայն և Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին,այս մասին Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։


Բայրամովը նշել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն համարվում. «Կցանկանայի ևս մեկ անգամ մեկնաբանել ռազմագերիների փոխանակման հարցը: Ադրբեջանական կողմը բոլոր ռազմագերիներին հանձնել է հակառակ կողմին՝ եռակողմ հայտարարության համաձայն: Եվ նրանց թիվը շատ ավելի մեծ է այն ռազմագերիների քանակից, որոնց Հայաստանը հանձնել է Ադրբեջանին։ Ուզում եմ նշել, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն համարվում։


Դրանք անձինք են, որոնք նոյեմբերի 26-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո Հայաստանից ապօրինաբար են ուղարկվել Ադրբեջանի տարածք։ Նրանք հանցագործություններ են կատարել՝ սպանելով ինչպես խաղաղ քաղաքացիներին, այնպես էլ զինծառայողներին։ Նրանց նկատմամբ Ադրբեջանը, օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է քննչական գործողություններ։ Նման կրկնությունից խուսափելու համար կարևոր է եռակողմ հայտարարության պահպանումը»,- հայտարարել է Բայրամովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր