Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

15 մար 2021 15:55

Մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) դեպք Նինոծմինդայում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետում մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) դեպք է հայտնաբերվել: Երեք անձի հանդեպ իրականացված թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալվել են հայր և որդի 1960 թվականին ծնված Բ.Ծ-ն և 1994 թվականին ծնված Մ.Ծ-ն: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։


«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները 2015-2016 թվականներին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու գործում և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են Վրաստան:


Բ.Ծ-ն և Մ.Ծ-ն նշված անձանց տարել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասունների ֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել աշխատել, խլել են անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ` ստրկության ժամանակակից պայմաններում:


Մեղադրյալները նաև ապօրինի գերության մեջ գտնվող անձանց սահմանափակել են տեղաշարժը և մշտական հսկողության տակ պահել:


Իրավապահները նշված հանցագործության մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից և հասնել Վրաստանի պետական սահման: Վերջինս փորձել է սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք, ինչի ընթացքում նրան կանգնեցրել են սահմանային ոստիկանության աշխատակիցները:


Երեք անձի հանդեպ իրականացրած թրաֆիքինգի դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածում, ինչը ենթադրում է 12-15 տարվա ազատազրկում»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր