Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

16 մար 2021 15:45

Տեսանյութ.Սա այն հասցեն է, որտեղից հայհոյում են ձեզ․ ակցիա՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի դիմաց

Ժողովրդին ուզում ենք տեղյակ պահել՝ սա այն հասցեն է, որտեղից հայհոյում են ձեզ՝  հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը ՀՀ վարչապետին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի շենքի դիմաց, որտեղ երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա էին կազմակերպել։


«Մենք գտնվում ենք, ըստ գրվածի, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումով։ Հանրության դատին ենք ուզում հանձնել մի հասցե, որտեղ գտնվող գրասենյակը պետության կողմից ֆինանսավորվում է, որպեսզի հայհոյի հայ ժողովրդին»,-ասաց Սարգիս Կարապետյանը։


Նա նշեց, որ լայն հասարակությանը ներկայացվող հասցեն գտնվում է Օրբելի փողոցում, որտեղ ցուցարարները տեղակայել են սոցցանցերում ՊՈԱԿ-ի գրած քոմենթներից։


Ակցիայի մասնակիցները բանջարեղեն և զուգարանի թուղթ նետեցին «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից ներս։


«Սա կառավարությանն առընթեր մարմին է, որը կոչված է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, բայց այսօր չի ծառայում իր նպատակներին։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո այս կառույցը միջազգային հարթակներում քարոզչական ու տեղեկատվական հարցեր լուծելու փոխարեն ծառայում է Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրների լուծմանը, Փաշինյանի իշխանության պահպանմանը»,-ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։


Ցուցարար, ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը վստահեցրեց, որ գիտեն՝ ովքեր են գրում հայհոյախառն քոմենթները հայ ժողովրդի մասին և օրվա ընթացքում փակցնելու են նաև ՊՈԱԿ-ում աշխատողների լուսանկարները։


«Այդ մարդկանց, եթե այսօր բռնես, ասես՝ չե՞ք ամաչում, այս ի՞նչ ձևով եք փող աշխատում, իրենք ասելու են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց հստակ գիտենք այդ 100-120 հազարանոց հետևորդների հետևում ովքեր են մտնում՝ «մեր թանկ վարչապետ» և այլ գրառումներ անում։ Սա արժանապատիվ աշխատանք չէ, և հասարակության առողջ մթնոլորտը խաթարում են»,-ասաց Գոռ Սարգսյանը։


Մանրամասն՝ տեսանյութում․



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր