ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 մար 2021 11:15

Փաստաբանները չեն պատրաստվում լռել, չի բացառվում, որ առաջիկայում բարձրաձայնեն, թե որ ք.րգործով ինչ գործընթացներ են տեղի ունենում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գրեթե բոլոր նախաքննական մարմինները մատնվել են անգործության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստաբանները չեն պատրաստվում լռել, և չի բացառվում, որ առաջիկայում բարձրաձայնեն, թե որ քրեական գործով ինչ գործընթացներ են տեղի ունենում, կամ ինչ անգործություն է դրսևորվում:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն քրեական գործերը, որոնք վերաբերում են նախկին և ներկա պաշտոնյաներին և աղմկահարույց են համարվում, դոփում են տեղում, և արդեն երկար ամիսներ է, ինչ որևէ քննչական գործողություն չի իրականացվում: Դրա հետ մեկտեղ մենք տեղեկացանք, որ ողջամիտ ժամկետների խնդիր կա, սակայն, միևնույնն է, քննիչները ոչինչ չեն անում և ջանասիրաբար աշխատում են միայն այն դեպքերում, երբ կա կալանավորված անձ, իսկ մյուս գործերը դոփում են տեղում:




Իսկ թե ինչով է պայմանավորված, որ նախաքննական մարմինները մատնված են անգործության, և քրեական գործերը տեղից չեն շարժվում, չենք կարող ասել, սակայն այս ամենի արդյունքում ոտնահարվում են կասկածյալ հանդիսացող քաղաքացիների իրավունքները, և նրանց ճակատագիրը մնացել է օդում կախված»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր