Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ       Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ    

17 մար 2021 16:37

Ղրիմի ճակատագիրն ու ապագան հավերժ կապված են Ռուսաստանի հետ, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղրիմը մեկընդմիշտ դարձել է Ռուսաստանի մի մասը, և այլ երկրների ջանքերը ոչ մի կերպ չեն կարող ազդել դրա վրա: Այս մասին գրում է Свободная Пресса-ն՝ մեջբերելով դիվանագետին:


«Ղրիմի ճակատագիրն ու ապագան հավերժ կապված են Ռուսաստանի հետ, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ: Արևմուտքի երկրների գործողությունները՝ ԱՄՆ գլխավորությամբ, չեն կարող փոխել այդ իրականությունը՝ ո՛չ միջազգային-իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական տեսանկյուններից»,- ասել է Լավրովը:  


Նախարարն ընդգծել է, որ ռուս դիվանագետները, իրենց հերթին, շարունակում են աշխատել այն ուղղությամբ, որ այդ նոր իրականության գիտակցումն ամրապնդվի Արևմուտքում:


Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին քվեարկելու հարցում թերակղզու բնակիչներին  ոգեշնչել է պատմական արդարությունը:


Հիշեցնենք, որ ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեն Ղրիմում անցկացվել է 2014 թվականի մարտի 16-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր