Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

18 մար 2021 13:38

Օնիկ Գասպարյանը շարունակելու է իր պաշտոնավարությունը՝ Կառավարությունը, բնականաբար, չի հաշտվել դատարանի որոշման հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Կառավարության մեկնաբանությանը։




«Եթե հիշում եք, մեկ շաբաթ առաջ, երբ այս ամենը նոր էր սկսվել, ես ասել էի, թե ինչ հնարավոր հետևանքներ տեղի կունենան։ Ինչ-որ առումով կանխատեսել էի, որ հայցի ապահովում պետք է կիրառվի և կասեցվի այն իրավահարաբերությունը, որը սկսվել էր Կառավարություն-վարչապետ-նախագահ համատեքստում։ Փաստորեն, եղավ այնպես, ինչպես ասել էի։ Իրավահարաբերության բացակայության ճանաչման  հայց ներկայացվեց, և դատարանը գտավ, որ այդ համատեքստում պետք է հայցային ապահովում կիրառվի և ըստ էության կասեցվի այդ իրավահարաբերության ի հայտ գալը»,- նշեց Տարոն Սիմոնյանը։


Ըստ իրավաբան-պատգամավորի՝ սա նշանակում է, որ այսօր կա մի իրավական ակտ, որի համաձայն՝ դատարանը վեճի կողմերին, տվյալ դեպքում՝ Կառավարությանը և Օնիկ Գասպարյանի փաստաբանական թիմին, ասել է, որ կասեցնեն այն իրավահարաբերությունը, որի համաձայն՝ Օնիկ Գասպարյանը պետք է ազատվի աշխատանքից՝ մինչև դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը։




«Հետևաբար, Օնիկ Գասպարյանը շարունակելու է իր պաշտոնավարությունը։ Կառավարությունը վեճի կողմ է, բնականաբար, չի հաշտվել դատարանի որոշման հետ, և, բնականաբար, իր մեկնաբանությունը պետք է տա և գուցե բողոքարկի։ Կառավարությունը կողմ է և իրավունք ունի իր հետ կայացրած վարչական ակտը բողոքարկել։ Մեր իրավաբաններով, փաստաբաններով, դատավորներով՝ կարող ենք նման հարցերի շուրջ հավերժորեն վիճել, բայց մենք երկրի պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի ղեկավարի հարց ենք քննարկում, այստեղ անհրաժեշտ է կոնսենսուսային քաղաքական լուծում։ Հիմա չպետք է մեր ռեսուրսները  կենտրոնացնենք՝ հասկանալու, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, այլ պետք է լուծումներ փնտրենք»,- նշեց Տարոն Սիմոնյանը։


Նա նաև շեշտեց, որ, եթե Օնիկ Գասպարյանն ազատված չէ պաշտոնից, ապա նրա պարտականությունն է՝ գնալ աշխատանքի։ Ավելին, եթե ԳՇ պետն ազատված չէ, ապա նրա փոխարեն չի կարող նշանակվել մեկ այլ անձ։


Հիշեցնենք, որ այսօր կառավարությունն Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ վերջինս պաշտոնից ազատված է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր