10 կարևոր բան, որ պետք է հասցնել անել մինչև Ամանոր          Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը       Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ    

19 մար 2021 14:21

Գրեք, որ «բաղրամյանցիները» Ձեզ խանգարում են. ոստիկաններն այցելում են տներ. Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները վերջին օրերի գիշերային ժամերին այցելում են Բաղրամյան պողոտայի՝ Հայրենիքի փրկության շարժման նստացույցի վայրին հարակից շենքեր և քաղաքացիներին առաջարկում գրավոր բողոք ներկայացնել առ այն, որ նստացույցի մասնակիցներն իրենց ներկայությամբ, ձայներով կամ գործողություններով իբրև թե խանգարում են քաղաքացիների հանգիստը կամ խաթարում բնականոն կյանքը:


Ոստիկանների հետ նման առերեսում ունեցած բնակչուհիներից մեկն այցելել է Բաղրամյան պողոտա և նստացույցի մասնակիցներին հայտնել այդ մասին:


«Ձեր թիկունքում այսպիսի բաներ են կատարվում, զգուշացե՛ք, ոստիկանությունն առայժմ կատարում է այս դավաճան իշխանության հրահանգները, և ոստիկաններից ոմանք ներքաշված են այսպիսի կեղտոտ խաղերի մեջ»,- հուզված տոնով նշել է Բաղրամյան պողոտա այցելած բնակչուհին:


Թե ոստիկաններին որքանո՞վ է հաջողվել համոզել քաղաքացիներին, քանի՞ տուն են այցելել նրանք, քանի՞ քաղաքացի է ամոթանքներ տեղացել և դուռը շրխկացրել նման ողորմելի քայլ կատարող ոստիկանների վրա՝ առայժմ պարզ չէ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր