Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

20 մար 2021 12:02

Ալիևն ասել էր, որ ազատելու են հողերն ու Նովրուզը նշեն Ղարաբաղում. ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել հեռանալ այստեղից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարի Նովրուզի շնորհավորանքը նկարահանել է Շուշիում՝ Հունոտի կիրճում  (Ջդրդուզ), գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հարգելի եղբայրներ և քույրեր, ես անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ Նովրուզի տոնի առթիվ: Մաղթում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին առողջություն և երջանկություն: Այս տարի մենք նշում ենք Նովրուզի տոնը Շուշիում՝ Ջդրդուզում: Սա պատմական իրադարձություն է»,- ասել է Ալիևը։

Ալիևն ասել է, որ 2004 թվականից ի վեր, ամեն տարի շնորհավորելով ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի կապակցությամբ, ասել էր, որ վերադառնալու են «իրենց հայրենի հողեր, վերականգնեն երկրի տարածքային ամբողջականությունը, ազատելու են հողերն ու Նովրուզը նշեն Ղարաբաղում։

«Այդ օրը եկել է: Այսօր մենք նշում ենք Նովրուզի տոնը մեր հնագույն քաղաքում՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիում: Սա պատմական իրադարձություն է: 28 տարի անց մենք վերադարձանք Շուշի: Մենք Ջդրդուզում նշում ենք Նովրուզի տոնը, վերականգնել ենք պատմական արդարությունը»,-հայտարարել է Ալիևը։

Ալիևն ասել է, թե «թշնամին ուզում էր հայացնել Շուշին, ջնջել Շուշիում ադրբեջանական ժողովրդի ժառանգությունը: Բայց նրան դա չի հաջողվել»։

Ալիևն ասել է. «մենք մոտեցանք, պատրաստվեցինք, եկանք ու հաղթեցինք թշնամուն, ոչնչացրեցինք»:

«Մենք եկել ենք և կանգնած ենք այստեղ: Ես կանգնած եմ հին ադրբեջանական հողի վրա որպես հաղթական բանակի գերագույն հրամանատար, և դրանից հետո ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել հեռանալ այստեղից», - հայտարարել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր