Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...    

20 մար 2021 13:57

Տեսանյութ.էդ մարդիկ չեն հագեցել Հոկատեմբերի 27-ի , Մարտի 1-ի արյունով, եւ ցանկանում են, որ արյունահեղություն լինի

Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, եւ նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են եւ էս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, դա չափազանց մեծ ձեռքբերում է: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:


«5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ետպատերազմյան իրավիճակում, եւ ետպատերազմյան հակադրության մեջ: Շատ ագրեսիվ ձեւով իշխանությունը եւ կառավարությունը հարձակումների է ենթարկվել եւ շարունակվում է ենթարկվել: Գիտեք, թփ ինչպիսի ելույթներ են հնչում, ինչպիսի կոչեր են հնչում, բայց ես գիտեմ, որ շատերը այս իրավիճակի հետ կապված ունեն դժգոհություններ, ունեն պահանջներ: Այն վիճակը, որ մենք ունենք Հայաստանում, ըստ էության աննախադեպ է, որովհետեւե հետպատերազմյան այսպիսի ծանր  հակադրության մեջ մեզ հաջողվել էխոսւսափել քաղաքացիական բախումներից: Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, եւ նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են եւ էս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, դա չափազանց մեծ ձեռքբերում է: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ դա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետեւ առաջին հերթին դուք թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթեւեթեանքների սպանության կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,-ասաց նա:


Փաշինյանի խոսքով` որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները տանում են կալանավորելու, նրանք ասում են` «ոչինչ, գնացեք եւ շարունակեք ձեր հանձնարարությունների եւ ձեր չալերտավոր ասած առաքելության իրականացումը»:


«Իսկ ինչու Հայաստանում դեռ կան այդպիսի դատավորներ, որովհետեւ մենք մի շատ մեծ թերություն եւ առավելություն ունենք` 2018 թվականին, երբ որ ձեր առջեւ կանգնել ենք եւ իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, էն ժամանակ մենք պարտավորություններ ենք ստանձբել, որ պետական կառաավարման համակարգում ջարդեր չեն լինելու, յուրաքանչյուրը ունենալու է իր շանսը եւ մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը: Քաղաքական առումով մենք սխալ ենք եղել, բայց բարոյական առումով ճիշտ ենք եղել:Այո, այսօր Հայստանում կան մարդիկ, որոնք այսօր Հայսաստանում ուզում են արյուն, ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներով արյուն հեղվի, որովհետեւ էդ մարդիկ չեն հագեցել Հոկատեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով եւ ցանկանում են, որ արյունահեղություն լինի»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր