Շուռնուխ, Որոտան և Խնձորեսկ գյուղերը եղել են հայկական, սակայն չկար մարդ, որ այդ փաստերը կներկայացներ և բանակցություններ կվարեր, թշնամին էլ օգտվել է այդ առիթից և իր GPS-ով սահմանն է գծել
![](https://www.pastinfo.am/news_images/390/1167851_1/04.thumb.jpg)
Առուշանյանն ընգծեց, որ կան բազմաթիվ փաստեր, որ Շուռնուխ, Որոտան և Ներքին Խնձորեսկ գյուղերը եղել են հայկական, սակայն չկար մարդ, որ այդ փաստերը կներկայացներ և բանակցություններ կվարեր, իսկ թշնամի օգտվել է այդ առիթից և իր GPS-ով սահմանն է գծել.
«Եթե ունենայինք ադեկվատ մարդիկ, ովքեր մտահոգ են մեր երկրով, այդ խնդիրների մասին բարձրաձայնելով կհասնեյինք հաջողության»,-վստահեցրեց համայնքապետը:
Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը նշեց, որ դեռևս ԽՍՀՄ շրջանում Խոտ և Շինուհայր գյուղերը ընգրկված են եղել սահմանամերձ գյուղերի ցանկում, իսկ այսօր միայն Խոտն ունի սահմանամերձ գյուղի կարգավիճակ.
«Շինուհայրը, ճիշտ է, աանմիջապես սահմանամերձ չէ, սակայն հատվում է Խոտ գյուղին: Ճանապարհի վերևում գյուղացին այգին է մշակում, իսկ ճանապարհին անմիջապես կպած ադրբեջանցին է»-ասաց Մուրադ Սիմոնյանը: