Ընդդիմադիր դաշտում խառնաշփոթ է. ընտրությունների մասին հայտարարությունը բլե՞ֆ է.«Ժողովուրդ»

Իսկ քանի որ իշխանությունները նպատակ ունեն ռեյտինգային ընտրակարգը հանել օրենգրքից, այն դժգոհություն է ստեղծել ընդդիմության համար: Ըստ մեր աղբյուրների՝ անգամ քննարկվում է այն հարցը, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա այն ճանապարհով, որ ռեյտինգային ընտրակարգը հանվի Ընտրական օրենսգրքից, այդ դեպքում իրենք գուցե չմասնակցեն ընտրությունների, քանի որ ստացվելու է երեւանյան խորհրդարան, ուր ներկայացված չեն լինի մարզերը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կողմ է ռեյտինգային ընտրակարգի պահպանմանը, բայց նրա թիմի 40 տոկոսը դեմ է, որ ռեյտինգային ընտրակարգը շարունակի գործել:
Ի դեպ, նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ու նաեւ անհրաժեշտ է, որ այն ընդունվի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, ուստի այն հանելու համար պետք է խորհրդարանի ընդդիմությունը եւս իր համաձայնությունը տա: Ընդդիմությունը մտահոգված է նաեւ այն հարցի շուրջ, որ, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է, ու, կարծես թե, վերջինս նպատակ չունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Իսկ թե ինչ հագուցալուծում կստանա այս հարցը, դժվար է ասել, քանի որ այժմ էլ բոլորը շունչները պահած սպասում են, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ հրաժարական կներկայացնի, իսկ հրաժարականի ժամկետը ապրիլի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում