Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

23 մար 2021 10:30

Անթաքույց վախերով «քաջը» ․«Քաջ է խաղում՝ «բրոնիժիլետ» հագած»․«Փաստ»

Բավական էր, որ արտահերթ ընտրությունների համար նշանակվեր կոնկրետ ժամկետ՝ հունիսի 20-ը, որպեսզի Փաշինյանը հաջորդ օրն արդեն սկսեր իր քարոզարշավը։ Այդպես նա հանդիպումներ նախաձեռնեց Արագածոտնի մարզի բնակիչների հետ։ Իսկ ինչո՞ւ է նա այդքան շտապում, չէ՞ որ ընտրությունների քարոզարշավի համար դեռ շատ ժամանակ կա։ Այն էլ, եթե, իհարկե, լինեն այդ ընտրությունները: Թերևս հարցն այն է, որ Փաշինյանը մի շարք մտահոգություններ ունի ընտրությունների պահով և փորձում է նախօրոք շոշափել հասարակական տրամադրությունները, որպեսզի տեսնի՝ ի վերջո, իր շանսերն ինչպիսին են, ընտրություններ անցկացնելն իմաստ ունի, թե ոչ։




Ձեռքի հետ էլ կփիառվի, թե տեսեք՝ ժողովրդի հետ շփվելու խնդիր չունեմ։ Իհարկե, Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, և բացառված չէ, որ նա մի օր էլ արթնանա ու միանձնյա որոշի, որ ընտրությունների պահանջ չկա։ Մանավանդ, որ ընտրությունների անցկացման համար նախ դեռ պետք է հանվի անիմաստ ձգվող ռազմական դրությունը։ Արագածոտնի մարզում Փաշինյանի հավաքների տեսարաններից պարզ է դառնում, որ նրա հետ հանդիպման եկած մարդկանցից շատերը բերվել են կա՛մ վարչական լծակների կիրառման միջոցով, կա՛մ էլ քողարկված անվտանգության աշխատակիցներ են։ Ու մտահոգիչն այն է, որ երկրի վարչապետը մարդկանց հավաքների է հրավիրում այն պարագայում, երբ որ երկրում առողջապահական իրավիճակն իրոք տագնապալի է, իսկ կորոնավիրուսի երրորդ ալիքն՝ իրողություն։



Եվ որևէ հսկողություն չկա հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում։ Պատահական չէ, որ մի շարք երկրներում կրկին խիստ սահմանափակումներ են կիրառվում, սակայն այս հանգամանքը մեզ մոտ անտեսվում է։ Եվ այդ համատեքստում ուշագրավ է, որ առողջապահության նախարարությունը խստորեն զգուշացրել է, որ եթե բնակչության կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6 հազար 820 նոր դեպք: Բայց այս ամենը, կարծես, Փաշինյանի համար նշանակություն չունի, մարդկանց կյանքն ու առողջությունը՝ նրան ի՞նչ, կարևորն իր քաղաքական շահերն են։ Ու այս ճանապարհին չեն խնայվում նաև երեխաները, որոնց բերել էին Փաշինյանի հավաքին մասնակցություն ապահովելու համար։ Չէ՞ որ երեխաները դեռևս չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքի հետ։


Ու այս երեխաների առջև Փաշինյանը քաջ է խաղում՝ իր վախերը կոծկելու նպատակով: Քաջ է խաղում հազարավոր ոստիկանների, թիկնապահների ու դիպուկահարների պաշտպանությամբ տեղից տեղ շրջելով, գնդակահարության պատրաստ լինելու մասին խոսելով՝ քաջ է խաղում՝ «բրոնիժիլետ» հագած: Միևնույն ժամանակ նա ուզում է ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է, ինչ եղել, եղել է, պետք է մոռանալ և անցնել առաջ։ Նրա ելույթների մասին խոսելն արդեն անիմաստ է նույնիսկ դառնում. դրանք մշտապես լի են հակադրություններով ու իրարամերժ մտքերով։ Բայց ամենաապշելուն այն է, որ նոյեմբերի 10-ից բունկերում թաքնվածը, Մարտի 1-ից հետո ճողոպրածը քաղաքական իմաստով խոսում է «թռնելու» մասին։


Ու ընդհանրապես, աչքի է զարնում այն հանգամանքը, որ նրա ելույթների ամեն մի երկրորդ նախադասությունը սուտ է, իսկ մնացածը՝ գուցե և ոչ, որովհետև այդ «մնացածը», որպես կանոն, գոռգոռոց է ու որևէ իմաստ չի արտահայտում։ Հա, նախկինների թեման էլ չափից շատ է մաշվել, կարկատելն էլ արդեն չի օգնում, նոր ստեր է պետք մտածել: Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը նման այցերով մի քանի նպատակ է հետապնդում. նախ՝ փորձում է քողարկել իր ահռելի վախերը, սակայն դրանք ավելի ու ավելի ակնառու են դառնում, երկրորդ՝ իր սակավաթիվ կողմնակիցներին փորձում է ապացուցել, որ ինքը «ձիու վրա» է:


Եվ վերջապես, փորձում է վիրավորել մեր ժողովրդին՝ ցույց տալով, թե իբր իր պատճառով կրած խայտառակ պարտությունից հետո, հազարավոր զոհերից հետո, տասնյակ հազարավոր հաշմանդամներից հետո, մեր հայրենիքի մի զգալի հատվածի կորստից հետո դեռ աջակցություն ունի հանրության շրջանում: Սա, անշուշտ, մեծ հարված է մեր ժողովրդին: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին...



Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր