Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 մար 2021 14:31

Մենք այդքան թանկ վճարել ենք, իսկ ինչո՞ւ այն չկիրառվեց.. Մովսես Հակոբյանը նոր սկանդալային հայտարարություն արեց, դեռ՝ ոչ պաշտոնական

ՍՈւ-երը կարող են կրել նաև այնպիսի հրթիռներ, որոնք առկա են մեր սպառազինության մեջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մովսես Հակոբյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչու դրանք չենք կիրառվել առկա սպառազինությամբ. «Չճշտված տվյալներով, ՍՈւ-30-երը, որը պետք է ունենան երեք պարամետրեր, մեկը չունեն: Հնարավոր է, որ հենց դա է պատճառ հանդիսացել դրանք չօգտագործելու համար»:


Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր ավիացիային, Հակոբյանն ասաց, որ այդ մասով բավականին մեծ գումար է ծախսվում. «Միայն վառելիքի տեսակետից ավիացիան ավելի շատ գումար է ծախսում, քան՝ ամբողջ բանակը միասին վերցված:




Մեր ավիացիայի աշխատավարձն ավելի բարձր է, քան՝ 3-րդ կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատավարձը: Մենք այդքան թանկ վճարել ենք: Իսկ ինչո՞ւ այն չկիրառվեց»,-հարցրեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր