Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 մար 2021 15:52

Տեսանյութ.Վերջին պատերազմում տարած պարտություններից մեկը ԶՈՒ ղեկավար կազմի շուտ-շուտ փոփոխություններն են.Գլխավոր շտաբի պետի պաշտոնն էլ քաղաքականացվեց

Վերջին պատերազմում տարած պարտություններից մեկը ԶՈՒ ղեկավար կազմի արագ, շուտ-շուտ փոփոխություններն են: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հշեցնելով, որ վերջին տարիներին փոխվել են պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, նաեւ Արցախի ՊԲ հրամանատարը:


«Մարդիկ լիարժեք չտիրապետելով իրականությանը, նաեւ  չունենալով հմապատասխան փորձ, հավանաբար, պատերազմական գործողությունների ընթացքում, նաեւ երկիրի ղեկավարության հետ միասին աշխտանքի հետ համադրված, ճիշտ եզրակացություններ չե կազմել եւ ճիշտ որոշումներ չեն ընդունվել: Դա վերաբերում է նաեւ ԳՇ պետին:




Երկրորդ, կադրային քաղաքականության շրջանակներում, ՀՀ ՊՆ-ում եւ Արցախի ՊԲ-ում ավանդույթներ են ձեւավորված եւ դրանք կադրային քաղաքականության պահանջների համաձայն են: Այսինքն պաշտոններից ազատելուց առաջ  ճշգրիտ նշվում են պատճառները: Բացի դրանից ծառայողական քննություն է անցկացվում: Այդ ամենը չի արվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Տիրան Խաչատրյանին ազատելու ժամանակ: Բարոյականության այնպիսի ցածր աստիճան է, որ քո իսկ կողմից ազգային հերոսի կոչման ներկայացված առանց հրավիրելու, առանց հետը զրուցելու, գոնե իմանալու մանրուքները, դու ինչ-որ մի արտահայտության պատճառով ազատում ես պաշտոնից: Դա էլ հենց հիմքն է հանդիսացել այն վդրովմունքի, որն այսօր տիրում է հայկական բնակում, ԳՇ-ում»,-ասաց նա՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելուն:


«Սա մեկ մարդու կամայականությունների արդյունքում ստեղծված իրավիճակ է»,-ասաց նա:


Հարցին, թե ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումով բանակը կտուժի՞, թե՞ կշակի, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ կտուժի, թե կշահի, որովհետեւ բնակը պետք է որոշակի ընթացակարգեր անցնի: Փորձառության առումով, հատկապես զորային միավորման, զորամիավորման, բանակային կորպուսի ղեկավարման առումով, ես գտնում են, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փորձառու անձնավորություն է, այսօր նշանակված ԳՇ նոր պետը, որ այդ պաշտոնից ազատվել էր ինչ-որ պատճառով, ես կարծում եմ, որ բանակն այն կռույցն է, որ դժվար իրավիճակից ամենաարագը կարող է դուրս գալ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, եւ այն պետք է գնահատի անվտանգության միջավայրը, սպառնալիքները  եւ դրանից լենելով կառուցի բանակի հետագա զարգացումը»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր