Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

24 մար 2021 19:58

Մրսածության վիրուսը կարող է մասնակի պաշտպանություն ապահովել կորոնավիրուսի դեմ

Մրսածության վիրուսը կարող է մասնակի պաշտպանություն ապահովել կորոնավիրուսի դեմ: Այս մասին նշված է Journal of Infectious Diseases-ում հրապարակված հետազոտության մեջ:

Գլազգոյի MRC համալսարանի Վիրուսային հետազոտությունների կենտրոնի (CVR) գիտնականները պարզել են, որ մարդու ռինովիրուսը (մրսածություն առաջացնող վիրուս) ակտիվացնում է բնածին իմունային պատասխանը, որն, ըստ երեւույթին, շնչուղիների բջիջներում կարող է արգելափակել SARS-CoV-2-ի կրկնապատկումը:

Հետազոտական խմբի անցկացրած մաթեմատիկական մոդելավորումը ցույց է տվել, որ միմյանց հետ վիրուսների փոխազդեցությունը կարող է էֆեկտ ունենալ ամբողջ պոպուլյացիայի մասշտաբով, եւ որ ռինովիրուսի աճող տարածվածությունը կարող է նվազեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը:

Մարդու ռինովիրուսները մրսածություն են առաջացնում եւ մարդկանց մոտ հայտնաբերվող ամենատարածված շնչառական վիրուսներն են: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ռինովիրուսների եւ շնչառական այլ վիրուսների միջեւ փոխազդեցությունը կարող է ազդել մարդկանց մոտ ինֆեկցիայի տեսակի եւ ծանրության վրա, ինչպես նաեւ վարակման մոդելի վրա, թե ինչպես են վարակում եւ տարածվում մարդկանց խմբերի շրջանում:

Վիրուսները վարակում են օրգանիզմում բջիջների տեսակների միայն ոչ մեծ քանակություն, իսկ շնչառական վիրուսները սովորաբար վարակում են շնչուղիների բջիջները:

Հետազոտության ընթացքում հեղինակները լաբորատորիայում մարդու շնչառական բջիջներն առաջին անգամ վարակել են SARS-CoV-2-ով՝ ստեղծելով բջջայիհն միջավայր, որում սովորաբար առաջանում են ինֆեկցիաներ: Նրանք այնուհետեւ ուսումնասիրել են այդ բջիջներում SARS-CoV-2-ի կրկնապատկումը՝ ինչպես ռինովիրուսի առկայությամբ, այնպես էլ բացակայությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր