ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 մար 2021 16:27

Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում։


Տեղեկացվում է, որ խաբեության միջոցով ոմանք տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
«Կեղծարարները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելիություն են ստանում նկարներին»,–ասված է հաղորդագրության մեջ։


Հետո անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց փորձում են գումար կորզել։


Գործակալությունը կոչ է անում


Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց,
Օգտագործեք բարդ գաղտնաբառ,
Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում,
Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ,
Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանապարհով գումար վաստակել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր