Եթե Ալիևը փորձում է Ֆրանսիայում գլխատել սեփական քաղաքացուն, ինչպես է երաշխավորելու ԼՂ հայերի անվտանգությունը․Ադրբեջանցի բլոգեր

Հիշեցնենք, որ Միրզալին մարտի 14-ին Ֆրանսիայում հարձակման էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Հարձակվողները դանակահարել էին նրան մի քանի անգամ ու դիմել փախուստի: Ըստ բլոգերի՝ հարձակվողներն իրեն ադրբեջաներենով հրամայել են բացել բերանը, որպեսզի կտրեն լեզուն։ Միրզալին ծանր վիճակում հոսպիտալացվել էր:
Մուհամեդ Միրզալին 2018 թ.-ին սոցիալական ցանցերում բողոքի արշավ էր իրականացրել՝ «Պատմիր բռնապետի մասին» վերնագրով՝ Իլհամ Ալիևի բռնակալական ռեժիմի մասին։ Ադրբեջանում նրա հարազատների նկատմամբ հետապնդումներ են իրականացվել, որպեսզի ստիպեն նրան դադարեցնել քննադատել Ալիևին։
«Ալիևը մի դաժան բռնապետ է, ով իմ ընտանիքին ձերբակալեց՝ ինձ լռեցնելու համար: Իմ փեսան ձերբակալվեց և ծեծի ենթարկվեց: Ես շանտաժի էի ենթարկվում քրոջս ինտիմ տեսահոլովակի պատճառով, որը ձայնագրել էր կառավարությունը: Վերջապես ինձ դանակահարեցին և համարյա գլխատեցին Ֆրանսիայում։ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- գրել է Միրզալին: