Էստեղ մարդկանց աչքերում հիմնականում ցավ չեմ տեսնում. պատերազմն անցած զինվորական
![](https://i.ytimg.com/vi/6KBmvXCwrWQ/maxresdefault.jpg)
Նա, մասնավորապես, նշել է. «Ոնց որ ուղղակի թիվ լինի գրված՝ 5000 զոհ: Ամեն օր թիվ է գրվում, ասենք, այսօր հայտնաբերել են 124 զինվորի դի:
5000 երիտասարդ ենք կորցրել, բայց տպավորություն է, թե մարտի 1-ի տաս զոհերն ավելի մեծ ցավ էին առաջացրել, քան ներկա 5000 զոհը: Ինչու՞ է էդպես:
Խնդիրը երկրի օրակարգն է: Ովքե՞ր են ձեւավորում մեր երկրի օրակարգը: Այո, մեդիաները: Ինչից որ խոսում են հիմնական մեդիաները, այդ թեմայով էլ անհանգստանում է հասարակությունը: Ու՞մ են պատկանում մեդիաները: Քաղաքական ուժերին են պատկանում, իշխանական կամ ընդդիմադիր: Իրենք էլ օրակարգ են թելադրում, իրենք էլ վերահսկում են հասարակության մտքերը:
Իրականության ընկալումները միշտ էլ սուբյեկտիվ են, էս դեպքում էնպիսի սուբյեկտիվ իրականություն է ձեւավորվել, որ չկա անհանգստություն Սյունիքի վերաբերյալ, չկա անհանգստություն Արցախի վերաբերյալ (բնականաբար ընդհանրացված եմ ասում):
Մեր հարցն այլ տեղ է, որի պատասխանն ավելի կարեւոր է, ինչու՞ են այդպիսի օրակարգ ձեւավորել Հայաստանում, ի՞նչ խնդիրներ են լուծում դրանով»: