Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 մար 2021 11:47

600 դոլարով զրահաբաճկոններ են գնվել, որոնք այդպես էլ զինվորին չհասան.ինչի վրա է մսխվել 52 միլիարդը

«600 դոլարով զրահաբաճկոններ են գնվել, որոնք այդպես էլ զինվորին չհասան». զոհված զինվորների ծնողները հաշվետվություն են պահանջում՝ ինչի վրա է մսխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդը, գրում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։


Փաշինյանի հանձնարարականով այդ գումարները մուտք են արվել կառավարության հաշվին և ծախսվել անհայտ նպատակներով։


Զոհված զինվորների հինգ տասնյակից ավելի ծնողներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով «Հայաստան» համահայկական հիմնադրամից ամենայն մանրամասնությամբ հաշվետու լինել, թե ինչ է եղել այդ 52 միլիարդի հետ, ինչպես նաև հիմնավոր փաստերով հերքել կամ հաստատել տեղեկությունը, որ այդ գումարից 4,5 միլիարդն ուղղվել է պահեստազորայինների համար սնունդ ձեռք բերելուն:


«600 դոլարով զրահաբաճկոններ են գնվել, որոնք այդպես էլ զինվորին չհասան, կանխիկացված հսկայական գումարներ, որոնք չգիտես ինչու տնօրինում էր ոչ թե բանակը, այլ ՔՊ-ի «սրբին» մոտ կանգնած դեմքերը: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցերի պատասխանները ստանալու համար»,-նշված է հայտարարությունում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր