Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո    

26 մար 2021 10:26

Թուրքիայում կինոթատրոնի վերածված հայկական եկեղեցու շենքի վրա Ադրբեջանի դրոշն է հայտնվել

Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի հայկական պատմական Սուրբ Երրորդություն եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Այս մասին տեղեկանում ենք պոլսահայ Օզան Դևրիմյանի թվիթերյան էջից:


«Բավական է, որ իրենցով են արել հայկական եկեղեցին, հիմա էլ, անկասկած, պետք է Ադրբեջանի դրոշը տնկեին վրան»,-գրել է Դևրիմյանը:


Նշենք, որ 1945 թվականին շենքը վաճառվելուց հետո վերածվել է կինոթատրոնի, 1974 թվականից այստեղ էրոտիկ ֆիլմեր են ցուցադրվել:


Շենքի առաջին հարկում գործում է Թուրքայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մոր անունը կրող մշակութային կենտրոնը, իսկ երկրորդ հարկը տրամադրված է իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, այնտեղ կախված է այս կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի նկարով պաստառը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր