Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 մար 2021 14:57

«Կրկնակի մուտանտ». Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր եւ պոտենցիալ վտանգավոր տարբերակ

Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր եւ պոտենցիալ վտանգավոր տարբերակ, որը կոչվել է «կրկնակի մուտանտ», ինչպես նաեւ շտամներ, որոնք առաջին անգամ հայտնաբերվել էին Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում եւ Բրազիլիայում:


Համաճարակաբանները նշում են, որ նոր շտամն ունի վիրուսի արդեն հայտնի երկու տարբերակների հատկանիշները, հենց այս պատճառով են այն անվանում «կրկնակի մուտանտ», փոխանցում է Theguardian.com-ը:


Բջջային եւ մոլեկուլային մանրէաբանության կենտրոնի (վիրուսը սեքվենիրացնող 10 հետազոտական ինստիտուտներից մեկն է) տնօրեն, բժիշկ Ռաքեշ Միշրան նշել է, որ վիրուսի նոր տարբերակը երկու մուտացիա ունի սպիտակուցի սեպում, որը վիրուսն օգտագործում է բջիջներին ամրանալու համար: Մասնագետի խոսքով՝ այս գենետիկ փոփոխությունները կարող են մտահոգություն առաջացնել, քանի որ կարող են նպաստել վիրուսի ավելի հեշտ տարածմանը եւ խուսափեն իմունային համակարգից:


Նշենք, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվել համավարակի ամբողջ ընթացքում: Մուտացիաների մեծ մասն անհեթեթ են, բայց գիտնականները հետազոտում են, թե դրանցից որոնք կարող են նպաստել վիրուսի ավելի հեշտ տարածմանը կամ վատթարացնել մարդկանց վիճակը:


Առաջին անգամ Հարավային Աֆրիկայում, Մեծ Բրիտանիայում եւ Բրազիլիայում հայտնաբերված երեք տարբերակները համարվում են ամենատագնապահարույցը եւ նշվել են որպես «մտահոգություն հարուցող տարբերակներ»: Այս երեք տարբերակները հայտնաբերվել են Հնդկաստանում դեկտեմբերի 30-ից սեքվենիրացվող գրեթե 11 հազար նմուշների 7 տոկոսի մեջ: Դրանցից ամենատարածվածը առավել վարակիչ տարբերակն է, որն անցյալ տարի հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր