Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

26 մար 2021 15:28

Մակրոնը հայտարարել է պատվաստանյութերի պատճառով նոր տիպի համաշխարհային պատերազմի մասին

Եվրոպան բախվել է «նոր տիպի համաշխարհային պատերազմի»՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի միջոցով իրենց ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի և Չինաստանի ցանկության պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ տեսագագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում:

Այս պայմաններում, կարծում է Մակրոնը, ԵՄ-ն պետք է անկախ լինի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում: «Մինչև ամառ Եվրոպան կկարողանա արտադրել բավարար դեղաչափեր՝ հավաքական իմունիտետ ապահովելու համար»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Կլեման Բոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի բացառում, որ հունիսից կարող է սկսել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր