Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ          Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին    

26 մար 2021 16:07

Փաշինյանի այցից առաջ կառավարության 3-րդ մասնաշենքի լույսերն ամբողջությամբ անջատվել են, ինչո՞ւ

Նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից հետո բունկերներում թաքնվող, իսկ դրանից հետո միայն մեծաթիվ թիկնազորով շրջող Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության գալու սկզբում «հեծանիվով էր գնում աշխատանքի», այսօր այցելել էր կառավարության 3-րդ մասնաշենք։


Նիկոլ Փաշինյանի այցից առաջ ոստիկանությունը մասնաշենքի դիմացի Խաչքարերի պուրակում գտնվող մի շարք քաղաքացիներից ապօրինաբար պահանջել էր լքել այգին՝ պատճառաբանելով, թե նրանց ներկայությունը «խաթարում է պետական արարողակարգը»։


Yerkir.am–ի տեղեկություններով՝ երբ Փաշինյանը շարժվել է դեպի 3-րդ մասնաշենք, այդ ժամանակ ամբողջ շենքի էլեկտրականությունն անջատվել է և միացվել միայն այն բանից հետո, երբ Փաշինյանը մտել է շենք։


Թե ո՞րն էր աշխատանքային ժամին մի ամբողջ շենք, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ, պետական հիմնարկներ և այլն, հոսանքազրկելու պատճառը, անհայտ է, բայց այն, որ «ժողովրդի վարչապետ» Փաշինյանը նույնիսկ վախենում է մոտ 100 մետր ճանապարհ անցնել, ապացուցվել է դեռ շաբաթներ առաջ, ապացուցվեց նաև այսօր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր