Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

27 մար 2021 13:24

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Էջմիածնում Mercedes-ի մասնակցությամբ տեղի ունեցած կասկադյորական ավտովթարից

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է մարտի 14-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել Mercedes-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարը։


Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 14-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը  01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի  17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե  ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:


Վթարի հետևանքով  վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր՝ Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:


Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Վաղարշապատի փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:


Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի  1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:




Ժամանել էին  նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Գևորգ Եղիազարյանն ու Նարեկ Պետրոսյանը:


Փաստի առթիվ Ն.Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:  Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա»  Էջմիածնի գազի վարչության  ծառայողները, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ էին կատարել խնդիրը լուծելու ուղղությամբ:


Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր