Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 մար 2021 13:57

Փաշինյանն Արմավիրի մարզ է այցելում գաղտնի երթուղով և խիստ անհանգստացած. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.


«Այսօր Նիկոլ Փաշինյանը իր չհայտարարված քարոզարշավի շրջանակներում մարզային հերթական շրջայցն է պլանավորել։


 Այս անգամ Փաշինյանը մեկնելու է Արմավիրի մարզ։ Այցի երթուղին , ինչպես և նախորդ անգամ, հույժ գաղտնի է պահվում։ Արագածոտնի մարզ այցելության ժամանակ հրապարակումներ եղան, որ անգամ անվտանգությունը ապահովող ՊՊԾ գնդի ծառայողները նախօրոք ծանոթ չեն եղել երթուղուն, որպեսզի հավուր պատշաճի ապահովեն վարչապետի անվտանգությունը։ Այս այցը ևս պլանավորվում է գաղտնիության մթնոլորտում, գլխավոր կազմակերպիչը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն է, որը մասնավոր խոսակցություններից մեկի ժամանակ ասել է, որ Փաշինյանը այնքան անհանգիստ է, որ անգամ գիշերը՝ ցանկացած պահի, կարող է զանգել և չեղարկել այցը։


Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների՝ նախատեսվում է Արմավիրի մազում 4 գյուղ այցելել՝ Նալբանդյան, Ալաշկերտ, որի գյուղապետը ներկայիս ՊԵԿ նախագահ Էդվրադ Հովհաննիսյանի հայրն է՝ Կարեն Հովհաննիսյանը, որը անձամբ է առաջարկել այցելել իրենց գյուղ՝ խոստանալով գյուղացիների ակտիվ մասնակցություն։ Այունհետև այցելելու է Մյասնիկյան համայնք, որտեղ «Արցախի հերոսի» կոչում ստացած Հակոբ Հարությունյանը նախնական համաձայնություն է տվել հանդիպել վարչապետի հետ։ 4-րդ գյուղը չկարողացանք պարզել, բայց մեզ հայտնի դարձավ, որ Էջմիածնին հարակից գյուղերից մեկն է։ Արմավիր այցի ժամանակ Փաշինյանը չի պլանավորում այցելել խոշոր քաղաքաներ՝ Էջմիածին կամ Արմավիր, թերևս մտավախություններ ունի, որ չի հաջողվի ապահովել դիմավորողների անհրաժեշտ քանակ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր