Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

27 մար 2021 15:23

Հայկական կողմը ռուսներից այնպիսի զինատեսակներ է ուզել, որոնք այդքան էլ անհրաժեշտ չեն եղել ՀՀ ԶՈւ-ին, դա անտրամաբանական է

Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում հրապարակել է Հայաստանի գնած ՍՈւ-եր լուսանկարն ու գրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր «վեցնոցները» հերթական անգամ խաբել են մարդկանց:
Լուսանկարում, ինչպես գրում է մեդիամագնատը, երևում է, որ ՍՈւ-երը ձեռք են բերվել ամբողջական մարտական համալիրով, որն ունակ է եղել խնդիրներ կատարելու ինչպես օդում, այնպես է՝լ ցամաքում:
Գաբրիելյանովը հիշեցնում է, որ ՍՈւ-երն այդպես էլ ներգրավված չեն եղել Արցախյան վերջին պատերազմում:
Նա նշում է, որ մեկնաբանություն են ստացել ՀՀ իշխանության նախկին ներկայացուցիչներից մեկից, ով պնդել է, որ մարտական գործողությունների ժամանակ ռուսական կողմը շատ սեղմ ժամկետներում մատակարարել է այն զինատեսակները, որոնք հայկական կողմը պահանջել է, սակայն, ի զարմանս ռուսական կողմի, այդ զենքերն այդպես էլ մնացել են Հայաստանի պահեստներում:

Բացի դրանից, ռուսական կողմը նշել են, որ երբեմն հայկական կողմն այնպիսի զինատեսակներ է ուզել, որոնք այդքան էլ անհրաժեշտ չեն եղել ՀՀ ԶՈւ-ին, դա անտրամաբանական է եղել: Այդ զինատեսակներն ուղղակի չէին կարող ինչ-որ կերպով օգնել այդ ընթացքում մարտական գործողություններին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր