Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 մար 2021 10:13

Տեսանյութ. Ոստիկանների բիրտ գործողությունները Դեմիրճյան փողոցում.կարմիր բերետավորներ, ովքեր ակնհայտ հարբած են եղել

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից և երթից հետո Փաշինյանի մի խումբ աջակիցներ, գործելով իշխանությունների հրահանգով, ներխուժել են Հայրենիքի փրկության շարժման՝ Դեմիրճյան փողոցի վրա գտնվող վրանային ճամբար, վիրավորել և ֆիզիկական բռնություն գործադրել վրանում գտնվող մարդկանց, այդ թվում՝ կանանց և աղջիկների նկատմամբ:


Շարժման՝ վրաններում և փողոցում գնտվող ներկայացուցիչները փորձել են արագորեն հեռացնել Նիկոլի սադրիչներին: Սադրանքին միջամտել են ոստիկանները, ովքեր բռնությամբ բերման են ենթարկել նաև Շարժման մի շարք ներկայացուցիչների: Ըստ ականատեսների՝ ոստիկանների մեջ եղել են նաև կարմիր բերետավորներ, ովքեր ակնհայտ հարբած են եղել: Վերջիններիս հեռացրել են տարածքից այն ժամանակ, երբ քաղաքացիները մատնացույց են արել նրանց հարբած վիճակը:


Ոստիկաններն առանձնակի բռնություն են գործադրել Շարժման համակարգող, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբոր՝ Նաիրի Սաղաթելյանի, ինչպես նաև հորեղբոր որդու՝ Գուրգեն Սաղաթելյանի նկատմամբ, որոնց ցուցադրաբար պառկեցրել են գետնին, կիրառել ստորացուցիչ մեթոդներ՝ այնուհետև բերման ենթարկելով ոստիկանության բաժանմունքներ: 
«Նիկո՛լ, մտքովդ չանցնի, որ բռնություններով մեզ կարող ես ճնշել, չի՛ ստացվելու...
Դու մեր ժողովրդի թշնամին ես և մենք՝ ու անձամբ ես, քեզ ուղարկելու ենք գրողի ծոցը.....»,- գրել է Իշխան Սաղաթելյանը: 
 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր