Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և «Mercedes G»-ն          Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից և նրա որդուց ու հանդիպման հրավիրել       ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն    

29 մար 2021 10:29

Իմքայլական զույգը «դասավորել է» հրավերը ԱՄՆ՝ պետության կողմից վճարվելու համար

Mediaport-ը երեկ գրեց, որ «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը պատրաստվում է նշանածի հետ 17-օրյա ճամփորդության մեկնել ԱՄՆ՝ պետության հաշվին:


Որպես այցի նպատակ ներկայացվել է մի անհայտ կազմակերպության հրավեր, որը «պատահական զուգադիպությամբ» ուղարկվել է Հայրապետյանին և Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում աշխատող նրա նշանածին՝ Լյուսին Վանա Կարապետին:


Ինչպես երևում է գրությունից, 17-օրյա այցը որևէ օրակարգ չունի և զույգը «դասավորել է» հրավերը՝ պետության կողմից վճարվելու համար, քանի որ և՜ Հայրապետյանը, և՜ զուգընկերուհին այն ներկայացրել են որպես աշխատանքային այց՝ ճամփորդության և ժամանացի ծախսերը Հայաստանի հարկատուների հաշվին հոգալու համար:


Mediaport-ը ներկայացնում է ԱԳՆ-ին ուղղված գրությունն ու դրան կցված հրավերները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր