Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

29 մար 2021 11:07

Վերելակից դուրս գալուց հարձակվել է աղջկա վրա և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին ոստիկանության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկում փորձել են մի աղջկա բռնաբարել:


Գ. Շամշյանի տեղեկություններով, Աբովյանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, նշված շենքի 6-րդ հարկում՝ վերելակից դուրս գալու պահին անհայտ անձը հարձակվել է շենքում բնակվող երիտասարդ աղջկա վրա, ձեռքով սեղմելով նրան, իր ոտքի միջնամասի հատվածից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են այդ արարքը կատարած կասկածյալին, ով իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տ.Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում աշխատում է որպես մենեջեր:


Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր