Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

29 մար 2021 11:54

Ապրիլի 24-ին ընդառաջ հայ-թուրքական նոր ծրագիր է առաջ քաշվում, ինչի մասին արդեն մոտ ապագայում բաց տեքստով կլսենք. փորձագետ

Ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ իշխանություններն ամբողջ ծավալով լծվել են Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու օրակարգը հանրայնացնելու ու ընկալելի դարձնելու գործին: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր կատարած այցերին և դրանց բովանդակությանը:

«Արդեն երկու շաբաթ է՝ Փաշինյանը սկսել է իր նախընտրական քարոզչությունը՝ մարզային այցերի և հանդիպումների անվան տակ: Հետաքրքրական է, որ թե՛ Արագածոտնի մարզ և թե՛ Արմավիր կատարած այցերի օրակարգում, զարմանալի պատահականությամբ, էական տեղ էին զբաղեցնում խաղաղության, տարածաշրջանային համագործակցության և անցյալի էջը փակելու թեզերը», - նշեց Մխիթարյանը:

Փորձագետի կարծիքով՝ սա 2018 թ. սկսված «խաղաղության նախապատրաստման» գլոբալ ծրագրի հերթական փուլն է. «Մենք տեսանք, թե ինչ եղավ Ադրբեջանի հետ խաղաղության նախապատրաստվելու քաղաքականության հետևանքը: Նույն ճանապարհով հիմա մեզ տանում են Թուրքիայի հետ «խաղաղության» և «համագործակցության», ինչի գինն էլ, առնվազն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և պահանջատիրությունից մեր հրաժարումն է լինելու»,- նշեց փորձագետը:

«Պատահական չեն հանրայնացվող թեզերը, թե կապ չունի՝ որոնք են մեր թշնամանքի պատճառները և որ պետք է կարողանանք վերանայել տարածաշրջանում մեր դիրքն ու կեցվածքը: Սրանք ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու օրակարգը հանրայնացնելու և ընկալելի դարձնելու քաղաքականության գործիքներն են», - նշեց Մխիթարյանը՝ հավելելով, որ մշակված քաղաքականության առկայության մասին է վկայում ոչ միայն Փաշինյանի հայտարարությունների հետևողականությունը, այլև մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ նույն տրամաբանության ներքո:

«Ապրիլի 24-ին ընդառաջ հայ-թուրքական նոր ծրագիր է առաջ քաշվում, ինչի մասին արդեն մոտ ապագայում բաց տեքստով կլսենք», - ամփոփեց փորձագետը:
tert.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր