Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում. անձամբ կգամ, երբ հավաքվեն    

29 մար 2021 13:50

Հայաստանի ԱԳՆ-ի տրամադրության տակ տեղեկություն չկա Թուրքիայի հետ բանակցությունների որեւէ ձեւաչափի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության տրամադրության տակ տեղեկություն չկա որեւէ ձեւաչափի մասին, որի շրջանակում պաշտոնական Անկարայի հետ կարող են կայանալ խորհրդակցություններ կամ բանակցություններ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:


Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս հանդես է եկել Թուրքիային հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություններով, բայց վերջին նախաձեռնությունը՝ Ցյուրիխի գործընթացը, տապալվել է Թուրքիայի կողմից:




«Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց երկկողմ հարաբերություններում կարեւոր է փոխադարձության սկզբունքը: Ակնկալում ենք, որ Թուրքիան լրջորեն կվերանայի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը»,- նշեց Այվազյանը:


Նշենք, որ նախօրեին ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է շտկել իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր