Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 մար 2021 14:41

Հայաստանը սկսել է Ադրբեջանին հասցված վնասի փոխհատուցումը, պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի մշակութային հարստությանը պատճառված վնասը

Հայաստանն արդեն սկսել է փոխհատուցել Ադրբեջանին հասցված վնասը, բավական է դիտել եռակողմ հայտարարությունը․ ըստ ադրբեջանական Report-ի՝ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի, դատական և իրավական խորհրդի անդամ Նիզամի Սաֆարովը «Պատերազմի հանցագործությունները և ցեղասպանության հանցագործությունները միջազգային իրավունքի համատեքստում»  թեմայով կլոր սեղանի ընթացքում:


Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն կատարում է վնասի փոխհատուցման մասին պայմանագրի առաջին մասը և իր զորքերը դուրս է բերել «իրենց (Ադրբեջանի) երկրի տարածքից»:


Սաֆարովը նշել է, որ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի մշակութային հարստությանը պատճառված վնասը։ «Ադրբեջանի տարածքից հանված մշակութային արժեքները նույնպես պետք է մեզ վերադարձվեն: Թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, թե՛ ՄԱԿ-ը, թե՛ արևմտյան առանձին երկրներ պետք է մասնակցեն այս գործին: Մշակութային ժառանգությանը հասցված վնասը պետք է փոխհատուցվի: Նման հանցագործությունները կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, այս ոլորտում նույնպես մենք տեսնում ենք երկակի ստանդարտների»,- նշել է նա:


Պատգամավորը նաև շեշտել է, որ Հայաստանը խախտում է այն կոնվենցիաների պայմաններն ու պահանջները, որոնց կողմ է, հետևաբար՝ անպատասխանատու է միջազգային իրավունքի նկատմամբ:


Ադրբեջանցի պատգամավորը, ինչպես ենթադրվում էր, չի անդրադարձել Արցախի՝ թշնամուն մնացած տարածքներում հայկական մշակութային հետքերի՝ եկեղեցիների, հուշարձանների ոչնչացմանն ու պղծմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր