Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 մար 2021 14:57

Տեսանյութ.Դատարանը հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու քրեական հետապնդումը դադարեցնի

«Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ ՍԴ տված գնահատականներն ամբողջությամբ համապատասխանում են մեր գնահատականներին, որոնք մենք տվել ենք դեռ 2018 թավականին»,-  հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։


Նա ընդգծեց՝ ՍԴ այդ որոշմանը հասնելու համար իրենք ստիպված են եղել անցնել երկար ճանապարհ ու բազմաթիվ ծանր դժվարությունների միջով։ Փաստաբանը հիշեցրեց, որ ՍԴ այդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցով դիմել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ՍԴ-ն էլ իր հերթին դիմել էր Վենետեիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ի Մեծ պալատին՝ խորհրդատվալան կարծիք ստանալու համար։


«Բոլոր նրանց համար, ովքեր այս գործի հետ կապ ունեն, պարզ դարձավ այն, ինչ սկզբից էլ պարզ էր։ Հիմա հույս ունեմ, որևէ մեկի մտքով չի անցնի կասկածի տակ դնել այն, ինչ մենք երկուս ու կես տարի ասում ենք»,- ասաց Ալումյանը։


Փաստաբանի խոսքով, ինքը կարող է ասել, թե իրավաբանական առումով ինչ պետք է հաջորդի ՍԴ որոշմանը, բայց ասել, թե ի՞նչ է սպասվում, չի  կարող։


«էքսցենտրիկ գործող անձինք կան, որոնց ոչ միայն ես չեմ կարող կանխատեսել, այլև իրենք էլ չեն կարող կանխատեսել, թե վաղը ինչ են անելու։ Բայց եթե վերցնենքն այն, ինչ օրենքով է սահմանված, ապա դատարանը հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու քրեական հետապնդումը դադարեցնի պարոն Քոչարյանի ու գործով անցնող երեք անձանց նկատմամբ, քանի որ ՍԴ որոշումը հրապարակվելու է այսօր։


300.1 հոդվածով քրեական վարույթը պետք է կարճվի։ Համապատասխան միջնոդություններն արդեն ներկայացված են, թեև եթե դրանք էլ ներկայացված չլինեին, դատարանը պետք է դադարեցներ, մեղադրողն էլ հրաժարվեր մեղադրանքից»,- ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ չեն սպասել ոչ դատարանին, ոչ էլ մեղադրող կողմի գործողություններին, միջնորդությունները ներկայացրել են դեռ շաբաթ օրը՝ մարտի 27-ին։


Ալումյանն ընդգծեց, որ օրենքի համաձայն, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է գրավոր հայցել ներողություն այն անձից, ում նկատմամբ հետապնդում իրականացվել է։


Փաստաբանն ասաց՝ ներկայացրել են նաև միջնորդություն խափանման միջոցը վերացնելու համար։


«Եթե այնուամենայնիվ դատարանը գտնի, որ խափանման միջոց պետք է լինի, քանի որ կա մեկ այլ մեղադրանք, ապա գրավի չափը պետք է զգալիորեն նվազի։ Չնայած խափանման միջոցի հիմքեր չկան»,- նշեց նա։


Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մյուս մեղադրանքին, ապա Ալումյանի կարծիքով, ըստ երևույթին քննարկումներ են եղել, նաև զեկուցվել է, որ 300.1 հոդվածով գործը ջուր է, ինչի մասին մի անգամ հայտարարել է անձամբ Փաշինյանը։


«Մտածել են, ո՞նց անեն, որ Ռոերտ Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ, չարդարացվի, երևի տրադիցիոն ոճ ունեցող որոշ մարդիկ ասել են, ի՞նչ է եղել, բերեք կողքից մի հատ էլ մեղադրանք դնենք, թե մեկով արդարացվի, մյուսով մեղավոր կճանաչվի։ Սա գրպանը թմրամիջոց գցող իրավապահների ոճ է։ Հենց այդ ոճի մեջ դրել են մեղադրանք, որը տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում, նյութերն այլ բան են ասում, մեղադրանքի մեջ ուրիշ բան է գրված։ Կաշառքի մեղադրանքն այնքան թույլ էր, որ նույնիսկ դատարանները կալանքի ժամանակ գրում էին, որ չկա հիմնավոր կասկած, կաշառքով հիմնավոր կասկածը բացակայում է»,- մանրամասնեց Ալումյանը։


Փաստաբանի խոսքով, հիմա  շարունակվելու է դատավարությունը, մինչև կաշառքի հոդվածն էլ կոտրվի այն մարդկանց գլխին, որոնք համարձակվել են այս աստիճանի անօրինական մեղադրանք առաջադրել կամ պաշտպանել։


Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։


Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:


ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։


ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր