Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

30 մար 2021 11:30

Ուզում էիք հայ-թուրքական գործընթաց ունենալ, սկսեիք 3 տարի առաջ.մոռանալ անցյալը և ամեն ինչ սկսել մաքուր էջի՞ց, թե...

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.


«Հայ-թուրքական (չ)հարաբերությունների մասին


Վերջին օրերին ակտիվ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս հարցը անկախ Հայաստանի գլոբալ մարտահրավերներից է, որին բախվել են բոլոր նախկին ղեկավարները:
Պետք է հստակ գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերություններն ունեն զարգացման 2 հիմնարար սկզբունք:


1. Հարաբերությունների կարգավորում (normalization)
2. Հաշտեցում (reconsiliation)


Սրանք երկու էապես տարբեր սկզբունքներ են: Եթե շատ կարճ, առաջինը ձեռնտու է մեզ, երկրորդը՝ թուրքական կողմին:


Հարաբերութունների կարգավորման կոնցեպտին (առանց նախապայմանների) մեծ հաշվով կողմ են եղել Հայաստանի 3 նախկին նախագահները և աշխատել են այդ ուղղությամբ:


Հաշտեցման կոնցեպտը նշանակում է մոռանալ անցյալը և ամեն ինչ սկսել «մաքուր էջից»: Սա թուրքական օրակարգ է, որից բխում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանությունը, մեր արտաքին քաղաքական օրակարգից հանել Ցեղասպանության միջազգային ճանաչումը և սկսել «բարեկամություն» անել: Միաժամանակ, սա նշանակում է սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև:


Հիմա հասկանալի է չէ՞, թե ինչու է ԱԽՔ-ը հարաբերությունների շտկման կոչ անում, Մակունցը Վաշինգտոնում դեսպան նշանակվում, վարչապետը հայտարարում, որ պետք չէ թշնամիներ ունենալ: Սա է ամբողջ տրամաբանությունը:


Այսինքն, Հայաստանի իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով, այս ամենն անում են ապրիլի 24-ին ընդառաջ, երբ միջազգային հիմնական խաղացողը՝ ԱՄՆ-ն աննախադեպ մոտ է ճանաչման փաստին:


Չսիրելի իշխանություններ, եթե ուզում էիք հայ-թուրքական գործընթաց ունենալ, սկսեիք երեք տարի առաջ: Եթե ուզում եք հիմա ունենալ, սկսեք ապրիլի 25-ից՝ եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ»։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր