Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

30 մար 2021 12:31

Ադրբեջանը Նախիջևանում մարտավարական զորավարժություններ է անցկացրել՝ ինչպես են պետական սահմանի խախտումները կանխում

Ադրբեջանի Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման պլանի 2021 ուսումնական տարվա համաձայն`անցկացվել են համատեղ մարտավարական զորավարժություններ «Նախիջևանի կայազորի զորքերի համատեղ գործողություններ՝ պետական սահմանի խախտումները կանխելու համար» թեմայով: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:


Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ, զորավարժությունների սցենարի համաձայն՝ պայմանական սահմանախախտները փորձում են ապօրինի հատել պետական սահմանը և մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք:  Պետական սահմանի խախտման դեպքի հայտնաբերման ժամանակ, սահմանի պաշտպանության ուժեղացման հետ մեկտեղ, այդ մասին տեղեկացվում են մասնագիտական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները: Սահմանային պարեկությունից ստացված ազդանշանով անձնակազմը «ի զեն» հրամանով բարձրանում է, դեպքի վայր են տեղափոխվում «Տագնապային խմբի» սահմանապահ պարեկները:


Հաջող որոնողական գործողությունների արդյունքում անօդաչու թռչող սարքերով հայտնաբերված ներխուժողները շրջապատվում են տարբեր ուղղություններից և բերման են ենթարկվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր