Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 ապր 2021 18:53

Ադրբեջանում կեղծ քարտեզ են ներկայացրել, որտեղ Սյունիքը, Վայոց ձորը և Գեղարքունիքի ու Տավուշի մի մասն արդեն «ադրբեջանական» են

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն երեկ տարածել է կեղծ քարտեզ, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մի մասը «ընդգրկվել է» Ադրբեջանի տարածքում:

Թեև Ադրբեջանը մշտապես հայտարարում էր, որ Հայաստանի տարածքները այսպես կոչված  «պատմական Ադրբեջանի» տարածքներ են, բայց վերջին պատերազմից հետո ՀՀ տարածքների նկատմամբ ախորժակն էլ ավելի է գրգռվել։

Ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ անցկացվող ինչ–որ քննարկման ժամանակ ներկայացված քարտեզում, բացի Սյունիքից, որը գրավելու ցանկության մասին խոսում է ադրբեջանական վերնախավը, «Ադրբեջանի տարածք» է ներկայացված նաև ամբողջ Վայոց ձորը, Գեղարքունիքի մի մասը՝ Սևանա լճի արևելյան ափերով և Տավուշի արևելյան տարածքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր