Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

01 ապր 2021 18:02

«Իսկանդեր»-ով Շուշիին հարվածելու արդյունքում կարող է մինչև 500 ադրբեջանցի զինվոր սպանված լինել. Wargonzo

«Իսկանդեր»ով Շուշիին հարվածելու արդյունքում կարող է մինչև 500 ադրբեջանցի զինվոր սպանված լինել. հայտնում են իրավապահ մարմիններում՝ Wargonzo նախագծի աղբյուրները:

Հարվածը հասցվել է մի օբյեկտի, որտեղ Արցախի Պաշտպանության բանակի հետախուզությունը հայտնաբերել է թշնամու մեծ թվով կենդանի ուժ: Հրետակոծության ժամանակ նկուղում, որի ուղղությամբ կիրառվել է «Իսկանդեր»-ը, շուրջ 500 ադրբեջանցի զինծառայող է եղել: Նրանց մի մասը  թուրքամետ ահաբեկչական խմբավորումներից վարձկաններ են եղել, ոմանք` ադրբեջանական փաստաթղթերով:

Մահացածների մարմինները փլատակների տակից հանել են մի քանի օր շարունակ: Այնուամենայնիվ, այլ թվեր կարող են հայտնվել Բաքվի պաշտոնական ներքին զեկույցներում: Սպանված զինյալների վերաբերյալ տվյալները, իհարկե, վիճակագրությանը չեն ավելացվում. հայտնում է Wargonzo–ն իր թելեգրամյան ալիքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր