Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

01 ապր 2021 14:39

Լելե Թեփեում եղել է դիտավորյալ ցեղասպանություն, Շուշիում՝ հրեշավորություն, նպատակը եղել է հենց բանակի ողնաշարը ջարդելը

«Անմեղսունակությո՞ւն էր Լելե Թեփեի օպերացիան այդ ձևով իրականացնելը, թե՞  դավաճանությունը, դեռ պետք է պարզել։ Բայց այն, ինչ մենք հասցրել ենք ճշտել լավատեղյակ աղբյուրներից, փաստում է՝ սարսափելի մի բան է եղել»,-«Հայելի» ակումբում հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմադիր Գեղամ Նազարյանը, ում կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում։




Գեղամ Նազարյանի համոզմամբ, 44 օր տևած պատերազմի ելքը վճռվել է հենց Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ, երբ քաղաքական որոշում է կայացվել առանց տեղանքը հետախուզելու, առանց գնահատելու մեր ուժերը, առանց նախապատրաստության։


«Ավելին, տեղի է ունեցել մեկ այլ հանցագործություն։ Մեր գրոհող զորքը բուն օպերացիայի մասին իմացել է ընթացքի ժամանակ, երբ տանկերով ընթացքի մեջ են եղել։ Սա ոչ թե ռազմական գործողություն է հիշեցնում, այլ դիտավորյալ ցեղասպանություն։ Ամենամեղմ գնահատականով, այդ գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել, 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում»,-ասաց Գեղամ Նազարյանը՝ ավելացնելով, որ 42 տանկով կարելի էր վճռել ցանկացած պատերազմի ելք, սակայն այդ  գործողության հետևանքով մի քանի ժամում այդ տանկերը  նվիրվել են թշնամուն։


Քաղաքագետը հրեշավոր է որակում փաստը, երբ գործողության ընթացքում պետության ղեկավարը միջազգային լրատվամիջոցին հարցազրույց է տալիս ու մանրամասնում, որ հարավային ուղղությամբ կարևոր գործողություն է ընթանում։


«Մեր արցախյան աղբյուրները հայտնում են, որ երբ տանկերը Ա կետից Բ կետն էին շարժվում, ամբողջ Ստեփանակերտը խոսում էր, թե մեր զորքերն ուր են գնում։ Բնականաբար, եթե Ստեփանկաերտում խոսում էին, եթե Նիկոլ Փաշինյանը RBC-ին պատմում է, ապա դրա մասին իմանում են նաև Ադրբեջանում, Թուրքիայում։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»,-նշեց բանախոսը՝ հիշեցնելով, որ զոհված զինծառայողների ծնողները խորհրդարանական խմբակցություններից պահանջում են Լելե Թեփեի օպերացիայի վերաբերյալ լսումներ անցկացնել։


Քաղաքագետ Գեղամ Նազարյանը խոստովանում է՝ գնալով համոզվում է, որ Լելե Թեփեի օպերացիայի նպատակը եղել է ոչ թե քարոզչությունը, այլ հենց բանակի ողնաշարը ջարդելը։


«Զինվորականների, զինվորների, սպայական կոչում ունեցողների հետ երբ մենք խոսում ենք, պարզվում է, որ մի քանի հակահարվածի անհաջող փորձեր են իրականացվել նույն ուղղությամբ էլի մեծ կորուստներով։ Տեղի է ունեցել ցեղասպանություն, մեր երեխաներին տարել են, դիտավորությամբ դրել հարվածի տակ։ Եվ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ որոշ ժամանակ հետո մենք մոռանալու ենք տեղի ունեցածը, սխալվում են։ Մենք բոլորս՝ առողջ ուժերը, որոնք այս երկորւմ մեծամասնություն են կազմում, պետք է ավելի ակտիվ լինեն, ստեղծեն այնպիսի մթոնոլորտ, որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը հասկանա, որ ինքը Հայաստանում տեղ չունի, որ ինքը Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունի և իր միակ տեղը բանտախուցն է»,- ընդգծեց Նազարյանը։


Նա ընդգծեց, մեկ օրում տարածած հայտարարությանը միացել է 150 մարդ, սակայն իրականում իրենց շարքերն ավելի ստվար են։


«Նահատակված զինծառայողների ծնողների 99 տոկոսը հասկանում է, թե ինչ է եղել, մինչև վերջ հետամուտ են լինելու, որ մեղավորները կրեն ամենախիստ պատիժը։ Մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու։ Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ հրեշավարություն է տեղի ունեցել Շուշիում։ Դրան հետո կանդրադառնանք»,-ասաց պատերազմում զոհված Աբգարի հայրը։


Նա հույս ունի որ խորհրդարանական երկու ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը կարձագանքեն, վստահ չէ, որ «Իմ քայլ»-ից  կարձագանքնեն հայտարարությանը։
Մինչ «Հայելի» ակումբը գալը՝  Նազարյանը  անհատական էլեկտրոնային փոտով նամակներ է ուղարկել այդ խմբակցության անդամներին, հորդորել է մարդ մնալ։


«Գնալ-կանգնել մի մարդու կողքին, որ թշնամուն հանձնել է Շուշին, ով առնվազն հինգ հազար լույս տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն է, առնվազն անմեղսունակություն է։ Ես հուսով եմ, որ իրենք կանգ կառնեն, կհասկանան։ Ի վերջո, անկախ այն բանից, թե Նիկոլն ինչքան է խոսում, հայտարարություններ անում, լայվեր անում, պատուհանից ինչ է նկարում ու ցուցադրում, նրա ապագան կանխորոշված է։ Ուղղակի դա օրերի հարց է, թե երբ է նա վռնդվելու ու կանգնելու դատարանի առաջ»,-ասաց նա։


Հիշեցնենք, որ Նազարյանի հիմնադրած նախաձեռնության կազմում են պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, պատերազմի մասնակիցները, պատերազմի ընթացքում վիրավորված տղաներն ու նրանց ընտանիքի անդամները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր