Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու          Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի       Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

02 ապր 2021 14:25

Տեսանյութ.Օ. Գասպարյանը չի գնալու շապիկը ճղի, ասի՝ եկել եմ.Կարող ենք ասել, որ գեներալ է, բայց դա չի նշանակում, որ զորքն իր գրպանում է, կցանկանա կհանի կամ չի հանի

Իմ ակնկալիքն այն է, որ Օնիկ Գասպարյանի իրավունքները կպաշտպանվեն հայկական դատական և իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։


Հարցին՝ ինչու՞ Օնիկ Գասպարյանն իր իրավունքները պաշտպանելու համար չի գնում Գլխավոր շտաբ, Արամ Օրբելյանը նկատեց՝ չի կարծում շենք մտնելու տեսակետից Օնիկ Գասպարյանի համար խնդիր են առաջացրել.


«Օնիկ Գասպարյանի խնդիրը չէ՝ այնտեղ գնալ ու կռիվ անել։ Շապիկը ճղի, ասի՝ ես եկել եմ։ Սա կռիվ չէ, իրավական վեճ է։ Կարող ենք ասել, որ գեներալ է, ԳՇ է, բայց դա չի նշանակում, որ այդ զորքն իր գրպանում է, կցանկանա կհանի կամ չի հանի։ Իրավական վեճը պետք է լուծվի դատարանում»,-նշեց փաստաբանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր