«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել          Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

02 ապր 2021 15:35

Արթուր Դավթյանի ավելի քան 250 մլն արժեցող առանձնատունը, որը նա թղթով կառուցել է 43 մլն դրամով

Politik.am-ը գրում է. «Այս իշխանությունները ժողովրդին մոլորեցնելու համար հաճախ են խոսում նախկիններից և նրանց դղյակներից, բայց մոռանում են այն նախկիններին, ովքեր հնազանդության երդում են տվել իրենց։


Վառ օրինակ է Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը։ Այս պաշտոնյան և նախկին է, և շքեղ դղյակ ունի, բայց համարվել և շարունակում է համարվել Փաշինյանի սիրելին։ Ավելին, Արթուր Դավթյանը այնքան է կտրվել իրականությունից, որ ինքն անձամբ է խոսում «նախկինների»  ապօրինի գույքից և վստահեցնում է, որ ինքը պայքարելու է դրա դեմ։




Իշխանությունների անկեղծությանը կարելի էր հավատալ, եթե հանրությունը հասկանար, թե հոռոմցի, համեստ գյուղի տղա Արթուր Դավթյանը ինչպե՞ս է Երևանում երկհարկանի դղյակ կառուցել։ Դավթյանը լավ կաներ նաև բացատրեր, թե այդ ինչ ծառայության դիմաց են նախկին իշխանությունները Աջափնյակ համայնքում իրեն հող նվիրել, որի վրա էլ կառուցել է իր գյուղական անցյալից շատ տարբերվող առանձնատունը։


Հետաքրքիր է, որ այս դղյակը Արթուր Դավթյանի հավաստմամբ կառուցվել է 43 մլն դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ նույն Աջափնյակ համայնքում նույնանման առանձնատների գները կսկում են 500 հազար դոլարից և հասնում մինչև 1 մլն դոլար։ Հետաքրքիր է, թե Դավթյանն այդ ինչ շինարարական տաղանդ ունի, որ կարողանում է առնվազն 500 հազար դոլար արժեցող տունը կառուցել 85 հազար դոլարով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր