Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

02 ապր 2021 17:23

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում ու չի սպառնացել. ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման դեպքում լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն

Ուկրաինայի տարածքում Միացյալ Նահանգների զորքերի հայտնվելու կամ հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման դեպքում Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ապահովելու համար կպահանջվեն բոլոր անհրաժեշտ լրացուցիչ միջոցառումները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:

Ուրբաթ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Պեսկովին հիշեցրել են ԱՄՆ-ի հայտարարություն այն մասին, որ  իրավիճակի սրման դեպքում վերջինս Ուկրաինային մենակ չի թողնի «թշնամու հետ և թույլ չի տա իրականացնել Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ նկրտումները»: Նրան հիշեցրել են նաև Կիևի հայտարարությունը, որն էլ իր հերթին առաջարկել էր Ուկրաինայի շուրջ ավելացնել ՆԱՏՕ-ի զորքերի մարտունակությունը: Այս կապակցությամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են՝ արդյո՞ք Կրեմլը հնարավոր համարում է, որ ԱՄՆ զորքերը կհայտնվեն Ուկրաինայի տարածքում, ե եթե ՆԱՏՕ-ի զորքերն ամրապնդվեն հարևան երկրներում, և ի՞նչ կանի Ռուսաստանն այս դեպքում:

«Անկասկած, սցենարի նման զարգացումը կհանգեցնի լարվածության էլ ավելի մեծացմանը Ռուսաստանի սահմանների մոտակայքում: Եվ, իհարկե, դա կպահանջի ռուսական կողմի լրացուցիչ միջոցառումները` անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի լրացուցիչ միջոցներ կարող են պահանջվել՝ Պեսկովը պատասխանել է. «Բոլոր անհրաժեշտ բաները»:

Դիտարկելով  Ռուսաստանի՝ ինչ-որ մեկին հակառակորդ  լինելու մասին պնդումները՝ Պեսկովը դրանք անընդունելի և անտեղի համարեց: «Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում: Նա երբեք ոչ մեկին չի սպառնացել: Եվ հենց դրա հիմքում է մեր դիրքորոշումը»,-ասել է Պեսկովը:

Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի  կառուցողական հռետորաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ցավում ենք, որ շփման գծում իրավիճակը շատ վախեցնող է: Ուկրաինայի զինված ուժերի կողմից սադրանքներ են տեղի ունենում, դրանք ոչ թե մեկ են, այլ շատ»,-ասել է Պեսկովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր