Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 ապր 2021 11:00

Վերջին հրաժեշտը Կոմանդոսին (ուղիղ)

Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին:


Այսօր` ապրիլի 3-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղիէ ունենում հոգևոր արարողակարգ:


Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, այսօր` ժամը 13.00-ին:


Տեր-Թադևոսյանների ընտանիքի խնդրանքն է՝ ծաղկեսպասկների համար նախատեսված գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։


Նշենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի  հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:


81-ամյա Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր