Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով       Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար    

03 ապր 2021 15:42

Մոտ շրջանում ռուս-թուրքական արյունալի ռազմական բախում.արտաքուստ ժպիտով դիվանագիտությունն անգամ արդեն լարված ժեստերը չի թաքցնում

Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է Ուկրաինա։


Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը։


Հանուն արդարության պետք է ասեմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի չլինի այդ բախումը, իսկ Թուրքիան հակառակը, ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ լինի այդ բախումը։


Սիրիայում, Արցախում, Ուկրաիանյում, Լիբիայում Ռուսաստանը և Թուրքիան տարբեր խրամատներում են և արտաքուստ ժպիտով դիվանագիտությունն անգամ արդեն լարված ժեստերը չի թաքցնում։


Ինքս կանխատեսել եմ մոտ շրջանում ռուս-թուրքական ռազմական բախում։ Այդ բախումը պետք է վերջ դնի երկարատև ռազմական գործողություններին, դրա համար այն լինելու արյունալի, և երկու կողմն էլ ձգտելու է ռազմական հաղթանակի, քանի որ գործողություններին հաջորդելու է երկարաժամկետ խաղաղություն։


Կարեն Հովհաննիսյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր