Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 14-ի համար       Ապրիլի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 ապր 2021 16:58

Խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը միշտ եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:


«Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը միշտ եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն:


Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: Բայց այդ փորձագետները լցված են եղել նույնքան ատելությամբ ու թշնամանքով:


Օրինակ` 2016թ. «Բաքու» կամ 2017 թ. «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները:


Ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերը իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց միշտ նախորդել կամ հաջորդել են դաժանություններով ուղեկցվող պատերազմական


գործողություններ:


Հատուկ նորից եմ ընդգծում` մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,- գրել է նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր