Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

05 ապր 2021 13:10

Թուրքիան շինարարական իր փորձը կներդնի Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին

Թուրքական շինարարական ընկերությունները կարևոր մասնակցություն կունենան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին, հայտնում է Anadolu-ը։

Այս մասին լրատվական գործակալությանը տեղեկացրել է PASHA բանկի գործադիր տնօրեն Սենք Էյնեհանը՝ նշելով, որ Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայի շինարարական փորձը ներդնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներում։

Էյնեհանն ասել է Ադրբեջանն արդեն 1,3 միլիարդ դոլար է ուղղել նախագծերի իրականացմանը. հաջորդ տարիներին ֆինանսավորումն ավելանալու է:

PASHA բանկի գործադիր տնօրենն ընդգծել է, որ իր բանկը կմասնակցի 100 կիլոմետր երկարությամբ Վանադա (Ֆիզուլի) - Շուշի ճանապարհի ու Վարանդայի օդանավակայանի կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր