Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

05 ապր 2021 12:27

Թուրք նախկին ռազմածովայինների սկանդալային հայտարարությունը.քննարկվում է անգամ միջազգային պայմանագրերը չեղարկելու իրավասության հարցը

Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


«Անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Մոնտրոյի կոնվենցիան Ստամբուլի ջրանցքի թեմայի շրջանակներում դարձել է քննարկման առարկա։ Մտահոգիչ է մասնավորապես այն, որ քննարկվում է անգամ միջազգային պայմանագրերը չեղարկելու իրավասության հարցը»,- ասված է ծովակալների հայտարարության մեջ:


Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը, և հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից են»: Զինվորականների խոսքով՝ կոնվենցիան Թուրքիային թույլ էր տվել չեզոք մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և ընդանուր առմամբ խաղաղություն ապահովել Սև ծովում:


Պաշտոնաթող զինվորականներն անդրադարձել են նաև բանակի իսլամացման գործոնին:


«Թուրքիայի զինված ուժերը (TAF) և մեր նավատորմը դիտմամբ հարձակման են ենթարկվել գյուլենական շարժման ներկայացուցիչների կողմից, և այդ դավաճանական դավադրության պատճառով շատ արժեքավոր կադրեր ենք կորցրել»,- նշել են ծովակալները:


«Այս դեպքերից քաղված ամենակարևոր դասն այն է, որ TAF-ը պետք է մանրակրկիտ պաշտպանի սահմանադրության անփոփոխ հիմնարար արժեքները»,- ասել են ծովակալները՝ նկատի ունենալով սահմանադրության այն հոդվածը, որով Թուրքիան սահմանվում է որպես աշխարհիկ, ժողովրդավարական պետություն՝ օրենքի գերակայությամբ:


Այս համատեղ հռչակագրից հետո ծովակալների նկատմամբ հետաքննություն է սկսվել, որի շրջանակում ձերբակալել են 10 հոգու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր