Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

05 ապր 2021 16:03

Մերձիշխանական կրիմինալը միջադեպ է սարքել Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը. հրահանգվել է փակել գործը

Երեկ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը միջադեպ է եղել, որին մասնակցել են մերձփաշինյանական հանցավոր շրջանակների ներկայացուցիչները՝ Շիշ բռնողի մտերիմ Ռուստամ Ստեփանյանի՝ չաղ Ռուստամի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։


Mediaport-ի աղբյուրի փոխացմամբ՝  Ռուստամը խաղատանը հանդիպել է իր վաղեմի թշնամիներից մեկին, որը երրորդմասցի  թաղային հեղինակություն է, ապա զենք է քաշել նրա վրա։ Խաղատան ավտանգության աշխատակիցները նրանց հեռացրել են տարածքից, իսկ միջադեպն ավարտվել է կրակոցներով։


Այդ պահին խաղատանն է եղել նաև Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որը քաշքշուկի պահին բառացիորեն փախուստի է դիմել դեմքի վայրից՝ ուշադրության կենտրոնում չհատնվելու համար։


Իրավապահներին հրահանգվել է փակել Ռուստամին վերաբերող հերթական քրեական գործը, ինչպես արեցին Արարատ Միրզոյանի աթոռին նստած տղայի սպանության գործի հետո, որին, ըստ տեղեկությունների, Ռուստամն ու շիշ բռնողն այնքան էին ծեծել, որ մահացել էր, ապա սպանված տղայի մարմինը ցած էին նետել կամրջից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր