Այս կենդանակերպի նշաններին հուլիսը խոստանում է լինել արագ, վառ ու փոփոխություններով լի ամիս          Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

05 ապր 2021 16:47

4 տղամարդու են ձերբակալել Ջաբրայիլի ականապատ տարածք ներխուժելու փորձի ժամանակ

Ֆիզուլիի շրջանի (Վարանդա) 4 բնակիչ փորձել են ներթափանցել Ջաբրայիլի շրջանի (Ջրական) տարածք և ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ վարորդներ Սալիմ Հասիմովը և Էլչին Աբդուլաևը ալկոհոլի ազդեցության տակ փորձել են անցնել Ջաբրայիլի շրջանի տարածք, որը դեռ չի մաքրվել ականներից: Ավտոմեքենաներում եղել են նաև Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Էլգյուն Բաբաևը և Մեհրաջ Հաջիևը:

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհվածների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Անցած շաբաթ համանման դեպք էր տեղի ունեցել Կուբաթլուի շրջանի տարածքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր